Հորոսկոպ ըստ տարերքների

Սկզբից թերահավատորեն էի կարդում, բայց հետո գտա մի շարք իրավացի բաներ: Կարդացեք միգուցե Դուք էլ գտնեք Ձեզ հետաքրքրող մի բան:

ԿՐԱԿ (խոյ, առյուծ, աղեղնավոր)
Տաք, բռնկվող, պոռթկուն բնավորություն, ամեն վայրկյան պատրաստ բռնկվելու, ինչպես անտառային հրդեհը: Անհամբեր վերաբերմունք մանրունքների նկատմամբ, երկարատև բացատրությունների բացասական ընկալում, գլխավորը` արագ ընկալելու ընդունակություն: Արագ, երբեմն նույնիսկ չմտածված գործողություններ: Հրաժարվում է խոստովանել հապճեպ որոշումների ու գործողությունների արդյունքում իր մեղավորությունը: Միշտ գոհ է իր կատարածից: Տաքարյուն է, ունի եռուն բնավորություն, բավականին սեքսուալ է: Բռնկուն տեմպերամենտ ունի: Նրա ջերմությունը, տաքությունն ու եռուն բնավորությունը գրավում է շրջապատի ուշադրությունը : Որպես օրենք հաջողակ է, իսկ եթե ոչ, ապա անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին:
Այս տարերքի նշաններին խորհուրդ է տրվում ընկերներ կամ սիրեկաններ ընտրել «կրակից» կամ «օդից»: Օդը հարկավոր է կրակին այրվելու համար: Անհամատեղելի է «ջրի» հետ: Կամ ջուրը գոլորշիանում է, կամ այն հանգցնում է Մանրամասն

“Առավոտ”-ը հե՞տ է մնացել ժամանակից

Բա արի ու մի զարմացի: Առավոտ թերթում մի տարի չորս ամիս առաջվա թեման նո՞ր են հիշել: Ախր Տաթևիկ Հարությունյան ջան, որ կարդում ես բլոգները ու մեկնաբանությունները, չես նայում թե ե՞րբ է գրվել: Հարգելիներս այսօր ընկերներս զանգեցին ու ասեցին որ “Առավոտ” թերթի մարտի 25-ի համարում գրված է բուֆետների մասին նյութ, որում մեջբերված է ՀՊՃՀ Ուսանողական Խորհուրդի բլոգից իմ թողած մեկնաբանություններից մեկը: Գտա թերթը ու կարդացի, ահա նյութը խնդրեմ կարդացեք ԲՈՒՖԵ՞Տ ԵՆ, ԹԵ՞ ԾԽԱՐԱՆ: Ու զարմացա, որ մեջբերված մեկնաբանությունը ունի մի տարի չորս ամսվա վաղեմություն: Ահա խնդրեմ նյութը, որտեղ եղել է իմ կողմից թողած մեկնաբանությունը՝ Ուսանողությունը Հայաստանում: Ուրախ կլինեի, եթե իմանային, որ հոդվածի հեղինակ Տաթևիկ Հարությունյանն էլ կարդար այս գրառումը: Ուրեմն պարզաբանեմ բոլորի համար: Մեկնաբանությունս գրված է եղել 2009թ. դեկտեմբերի 24-ին և  ուղղված է եղել ՀՊՃՀ 5-րդ մասնաշենքի 5-րդ հարկի բուֆետին, որի մասին էլի լիքը գրառումներ կան: Այս պահին տվյալ բուֆետը գտնվում է կատարյալ վիճակում, խնդրեմ նայեք 5-ի բուֆետը արդեն այսօր, որը 2010թ. հոկտեմբերի 10-ի գրառում ա: Ու խմբագիրը ինչքան հին պիտի լինի, որ անդրադառնա տվյալ թեմային: Լավա Լենինի արձանի քանդմանը չեն անդրադառնում: Բա ո՞նց քանդին արձանը: Բա ո՞վ ինչ ասեց: Լավ էլի, չարժի ուղղակի թուղթ սևացնել: Մի քիչ էլ իմաստով գրեք, տեղին գրեք ու ժամանակին:

Վերջապես…

Մի քանի ամիս աշխատանքից հետո, այսօր արդեն ավարտին հասցրեցի Armenian Music Blog կայքի փաթեթը: Փաթեթը իրենից ներկայացնում է Armenian Music Blog եռալեզու կայքը, որում տեղ են գտնում հայերեն լեզվով, կամ ազգությամբ հայ երգիչների երգերի տեսահոլովակները: Եթե Դուք փնտրում եք երգեր, տեսահոլովակներ կամ երգի բառեր, ապա Armenian Music Blog-ը հենց Ձեզ համար է: Ներկա պահին կայքում կա մոտ 500 տեսահոլովակ և օրական ստատիկ կերպով  ավելանում է 4 տեսահոլովակ: Փաթեթի մյուս մասնիկը կազմում է Armenian Music MP3 կայքը, որում տեղ են գտնում հայերեն լեզվով, կամ ազգությամբ հայ երգիչների երգերը` mp3 տարբերակով: Երգերը կարող եք լսել առցանց, կամ բեռնել: Իդեպ երգը բեռնելու համար պետք չէ անցնել մի քանի կայքերով, կամ որոշակի ժամանակ սպասել, ինչպես արվում է մի շարք կայքերում: Բեռնելու համար ուղակի սեղմում եք կոճակը և վերջ: Չնայած այն բանին, որ կայքում հիմա երգերի քանակը շատ քիչ է` մոտ 120 երգ, սակայն այնտեղ տեղ են գտել 2011 թվականի բոլոր երգեր, իսկ բազան անընդհատ ավելացվում է: Եվ վերջապես փաթեթի 3-րդ մասն է կազմում Armenian Music Lyrics կայքը: Կայքում տեղ են գտնելու երգերի բառերը: Ներկա պահին կայքում կա մոտ 40 երգի բառեր, բայց խոսք եմ տալիս որ շատ շուտով այդ թիվը տասնապատկվելու է:

Իդեպ, չեմ կարող այս ամենի համար չնշել այն մարդկանց անուները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում կայքեր առաջ տանելու համար: Շնորհակալություն ընկերներիս, ի դեմս Կարեն Դերձյանի (նախագծի աջակից), Հայկ Հովհաննիսյանի (Armenian Music MP3 ադմինիստրատոր), Սիրանուշ Ղարախանյանի (Armenian Music Blog ադմինիստրատոր), Անուշ Պետրոսյանի (Armenian Music Lyrics ադմինիստրատոր) և մնացած այն մարդկանց ովքեր կամա թե ակամա մասնակցել են փաթեթի կայացման աշխատանքներին:

Ասա Ինձ…

Շուտով էկրաններին կհայտնվի սարսափ ժանրում Հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմը կոչվում է “Ասա Ինձ”: Ֆիլմը ներկայացնում է “New Style Production”-ը, Հայաստանի Քիք բոքսինգի ֆեդերացիայի աջակցությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Նաիրի Հակոբյանը, պրոդյուսրը` Սամվել Սահակյանը:

Արթուր Պողոսյան: Տիեզերքում Հայաստանի դեսպանը կամ 19 տարվա արտասովոր ճանապարհ

 

Հայկական շոուբիզնես և մշակույթ – Թույնը մեր երակներում (+16)

Այսօր facebook-ում տեսա, որ ընկերներիցս մեկը youtube-ից մի ֆիլմ էր տարածել: Անունը կարդացի ու հետաքրքրեց` “Հայկական շոուբիզնեսը և մշակույթը – Թույնը մեր երակներում”: Ֆիլմը  youtube է բեռնել մի երիտասարդ, Makhluto օգտվողով: Ֆիլմը բեռնվել է 2010թ. դեկտեմբերի 25-ին և  այս պահի դրությամբ դիտվել է 17699 անգամ: Որոշեցի միացնել և նայել: Ու ինչ? 32 րոպե տևողությամբ ֆիլմում մի հայ երիտասարդ, որը իր ներկայացմամբ ապրում է արտերկրում, խոսում է համաշխարհային և հայկական մշակույթի մասին` սկսելով դեռ վաղ անցյալից և հասնելով ներկայիս մեր օրերը: Չեմ ուզում պատմեմ ամբողջ սյուժեն և խորհուրդ կտայի բոլորիդ դիտել: Դիտելուց հետո կխնդրեյի թողնել Ձեր կարծիքը: Խորհուրդ է տրվում դիտել 16 տարեկանից բարձր անձանց:

Տարվա հայտնություն` Նարինե Դովլաթյան


Մեզանից շատերն են վերջերս դիտել “Beautiful Sunday” տեսահոլովակը և շատերի մոտ հարց է առաջացել, թե ով է այս կատարողը: Ինձ, ինչպես և շատերին, հետաքրքրել էր նա, և ես որոշեցի գտնել և ստանալ տեղեկություններ հենց իրենից: Այսպիսով Նարինե Դովլաթյանը ծնվել է 1991թ. հունվարի 7-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում: 9 տարեկանում տեղափոխվել է Երևան, որպեսզի ստանա երաժշտական կրթություն: Դպրոցի հետ մեկտեղ ընդունվել է “Երգի պետական Թատրոն”, մասնակցելով մի շարք համերգների`  թե երգով, More

Ջարդեք ցանկացած կայք…)))

Եթե ցանկանում եք քանդել ու վերացնել որևէ կայքում գտնվող ինֆորմացիա, կամ որևէ նկար, ապա խորհուրդ կտամ փորձել այս բավականին հետաքրքիր կոդը: Այն հավաքելով ցանկացած կայքի վրա հայտնվում է մի տիեզերանավ, որով կարող եք կրակել ձեր ուզած ինֆորմացիայի վրա և այն կվերանա: )))) :
Ինչպես անել`
1. Այցելեք որևէ կայք, կամ մնացեք հենց իմ բլոգում:
2. Ինտերնետ դիտարկիչի (browser) հասցեի դաշտում ջնջեք եղած հասցեն:
3. Հասցեի դաշտում գրեք`

javascript:var%20s%20=%20document.createElement(‘script’);s.type=’text/javascript’;document.body.appendChild(s);s.src=’http://erkie.github.com/asteroids.min.js’;void(0);

4. Տիեզերանավը կառավարվում է ստեղնաշարիսլաքների օգնությամբ, իսկ կրակելու համար սեղմեք“Space” ստեղնը: Դուրս գալու համար` “Esc”:

Նյութը վերցված է Armen Mkrtchyan’s Blog-ից:

Լևոն Մինասյանի “Դաշնամուր” ֆիլմը

Անվանի ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմը մասնակցում է Le Monde ֆրանսիական հրատարակության կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին: Այդ մասին հաղորդվում է հրատարակության պաշտոնական կայքում: Օն-լայն քվեարկությունը սկսվել է հունվարի 13-ին ու կշարունակվի մինչև հունվարի 30-ը: Այս պահին Լևոն Մինասյանի ֆիլմը առաջին տեղում է: Ֆիլմի օգտին կարելի է քվեարկել  այստեղ:

Ֆիլմում պատմվում է փոքրիկ որբ Լուսինեի մասին` տաղանդավոր դաշնակահարուհի Գյումրիից, որին 1988-ի երկրաշարժից 12 տարի անց մշակույթի նախարարությունը պատրաստում է մրցույթի: Այդ առիթով նախարարությունը նրան հիանալի դաշանամուր է նվիրում, որը չափազանց մեծ է լինում Լուսինեի համեստ բնակարանում տեղավորվելու համար…

Անպայման դիտեք և քվեարկեք..

Ամեն ինչ սուրճի մասին…

Սուրճի հայտնաբերումը

Դեռևս անհիշելի ժամանակներից Արաբական թերակղզում սուրճն օգտագործվում էր որպես ըմպելիք, որն արաբներն, իբրև սովորույթ, փոխառել էին եթովպացիներից։ Բայց ժամանակի ընթացքում սրճենին մոռացության է մատնվել՝ «փառահեղ վերածննդի» հեռանկարով: Եվ մինչ 12-րդ դարում Եվրոպան վայելում էր Ռենեսանսի բարիքները, Արաբիայում «հարություն առավ» սուրճը:

Ըստ ավանդության, մի ճգնավոր դերվիշ օրերից մի օր որոշեց սուրճը մտցնել իր համեստ մենյուի մեջ՝ բառի բուն իմաստով. նա սկսեց այն օգտագործել իբրև սնունդ, և եթե չհայտնագործեց այն, ապա հաստատ նպաստեց ըմպելիքի վարկանիշի աճին, որը մինչև 16-րդ դար բարձր էր պահվում միայն մասնավոր տներում։ 16-րդ դարի կեսին Շեմզա անունով հալեպցի մի արաբ դարչնագույն հատիկներով բեռնված նավով անցավ Միջերկրականը և առաջին սրճարանը հիմնեց Բոսֆորի ափին։ Արաբներից հետո սուրճի մեծ գնահատողներ դարձան օսմանները, բայց մինչ նրանց մի մասը վայելում էր սուրճի բոլոր առավելությունները, մյուս մասը հասցրեց հորջորջել այն իբրև «մեղսալի նորամուծություն»: Եվ եթե More

Previous Older Entries

Follow

Get every new post delivered to your Inbox.